ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՏԻԿՆԵՐ

Այդ ձեռքերը հաստ, մի քիչ կոշտացած, երակներով պատված․․․ ամենագեղեցիկն են։
[․․․]Նրանք մեզ ծնող չեն, մենք էլ իրենց՝ երեխա, մենք տատիկ ու թոռնիկ ենք, մենք ընկերներ ենք, իրար շարունակող ու լրացնող։ Ծնողի ավելի երտասարդ սիրո կողքին շողում է նրանց հասուն սերը։

․․․ Պարում էր Հայաստանից եկած շունչը և Ռումինիայի հայի կարոտը

Ազգայինը ծնվում է մեր հետ, մեր մեջ, ապրելու առաջին իսկ օրից։ Ազգայինի արժեքը գնահատելը գալիս է ժամանակի հետ միասին։ Այն իմանալ, հետո հասկանալ և զարգացնելն ու տարածելը ավելի մեծ կամք է պահանջում։ Փոքր քայլերով հայ մարդը քայլում է դեպի իր ինքնությունը։ Համբերությամբ լցնում է իր հոգին, սնում այն, մեկը յուրացնելով, անցնում՝ մյուսին։

Թիթեռնիկի երեք օրը

Քո հարցականներից եմ ստեղծվել ու եկել եմ քո պատասխանը լինելու։ Հիմա ես գիտեմ, որ արդեն ապրել եմ իմ երեկը, ունեմ ևս մեկ վաղը և հիմա ապրում եմ իմ այսօրը քեզ հետ։

Մարդկանց հոգու աստղերը

Արևը մայր էր մտել։ Խորհրդավոր մթնշաղ էր, որի ժամանակ սկսում էր երևալ Լուսինը։ Ավելի ուշ, երբ արդեն մթնել էր՝ երկինքը կապույտ էր։ Այն գեղեցիկ սև կապույտը, որի գրկում սկսեցին փայլել աստղերը։ Ավելի վերև, շատ ավելի վերև երկնքում կար մի Հեքիաթային Աստղ։ Նա փայլում էր ու շողում, իր շուրջը հավաքում մյուսներին, ուրախացնում, զրուցում նրանց հետ։ Գիշերները…

Հոգու գույներ կամ մարդկային զգացմունքներ

Իր փոքրիկ աշխարհում ապրում էր մի Աղջիկ։ Աղջիկը ուներ և իր ձեռքերի մեջ էր պահում մի փոքրիկ գունդ։ Դա մի հեքիաթային, գաղտնիքներով լի գունդ էր։ Լուսավոր էր, պայծառ, նման աղջկա անհոգ ու պարզ ժպիտին։ Երբ աղջիկը փոքր էր, գունդը կարողանում էր բռնել մի ձեռքով, այն կարծես լող էր տալիս իր ափի մեջ։ Գունդը նա բաց…

Մի քանի ժամ տևած դատարկության մասին

Նա համառորեն շարունակում էր չբացել աչքերը։ Ծածկոցը պինդ գրկած՝ փորձում էր քնել և մնալ իր իրականության մեջ։ Կար վախ ու կար թուլություն, և չկար տանը ոչ ոք։ Դիմացը աշխատող շինարարների ձայներն էին լսվում միայն։ Լսվում էին այն պատճառով, որ տանը տիրում էր քար լռություն։ Բայց նա շարունակում էր չբացել աչքերը՝ ցանկանալով սպանել ժամանակը, որը գնում…

Մեկ օր տևած կյանքը

Արևի արդեն վերջին շողերն էին ջերմացնում քաղաքը։ Դա այն գեղեցիկ ակնթարթն էր, որում հանդիպում էին գիշերն ու ցերեկը։ Վրա էր հասնում մթնշաղը։ Իսկ հետո աստիճանաբար սկսեց գիշերանալ։ Վառվում էին քաղաքի լույսերը, սառում էր օդը, ամեն ինչ ծածկվում էր խորհրդավոր մթով։ Աշնանային հեքիաթային գիշերներից մեկն էր։ Օդում զգացվում էր նաև ցերեկը տեղացած անձրևի շունչը։ Հանկարծ պատուհանս…

Հրեշտակներ․․․ Îngerii

Սիրում են նրանք ու սեր տալիս,
Բայց սիրել նրանց պես մենք չգիտենք․․․
Iubesc și dăruiesc iubire,
Dar să iubim precum ei noi nu știm…

Cine ai fost Tu? Ո՞վ էիր Դու…

Cine ai fost Tu? Dar și cine am fost Eu? Cine am fost noi? O toamnă a fost și o vreme Ce a durat un scurt timp․․․ Cine ai fost Tu și de ce ai venit? O ploaie a fost și străzi ude, În acel colț cerului abandonați․․․ Dar și cine am fost Eu? A…

Mă aflu aici, dar nici nu sunt

Mă aflu aici, dar nici nu sunt Există timpul, ce merge neîntrerupt Însă eu nu mă aflu în timpul acesta Sunt în lumea aceasta mare Și nu sunt în clipa aceasta sinceră Sunt împietrita, îngândurata Și mă uit la cerul liniștit Bucurându-mă de lumea vasta Dar și întristandu-mă din cauza acestor gânduri lipsite de valoare…