Տեառնընդառաջ

Տերունական անշարժ տոներից մեկը Տեառնընդառաջն է։ Ժողովուրդը այն կոչում է Տրնդեզ։ Այն տոնվում է փետրվարի 14-ին, Հիսուս Քրիստոսի ծնունդից՝ հունվարի 6-ից, քառասուն օր հետո։ Հարց է ծագում, ուրեմն ինչո՞ւ է եկեղեցին այն տոնում 13-ի երեկոյան։ Պատճառն այն է, որ եկեղեցու ժամանակով օրը սկսվում է արևի մայրամուտից՝ երեկոյան ժամերգությունից հետո։ Հին կտակարանի մեջ կա մի պատվիրան, ըստ որի ամեն արու զավակ իր ծնունդից քառասուն օր հետո պետք է ընծայվի և նվիրվի Աստծո ծառայությանը։ Քառասուն օր իր ծնունդից հետո, Մարիամը և Հովսեփը Քրիստոսին տանում են տաճար՝ կատարելու այդ արարողությունը։ Կար Սիմեոն անունով մի ծերունի, ով հավատացյալ հրեա էր։ Նա Աստծուց խնդրել էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև որ տեսնի աշխարհի և մարդկության Փրկչին։ Սուրբ հոգով ներշնչված՝ նա այդ օրը գնում է տաճար։ Սիմեոնը հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը ու ընդառաջ գնում մանուկ Հիսուսին։ Այստեղից էլ՝ Տեառնընդառաջ՝ «Տիրոջն ընդառաջ», արտահայտությունը: Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի: Դա հիշեցում է, որ Քրիստոսն է լույսը աշխարհի։ Գոյություն ունի նաև խարույկ վառելու սովորույթը։ Այստեղ տեսնում ենք Սիմեոն Երևանցու մարգարեությունը, ըստ որի պետք է լույս լինի, որը կլուսավորի հեթանոսներին։ Խարույկը վառում ենք որպես խորհրդանիշ այդ լույսի։ Խարույկը նաև նշան է Աստվածային լույսի։ Մենք Տեառնընդառաջին վառում ենք ջահեր և մոմեր։ Եկեղեցու և ժողովրդական սովորույթի մեջ ավելի շատ ընկալված ավանդույթներից է, որ մարդիկ օրհնված լույսը կամ վառած մոմը՝ որպես Աստվածային լույսի խորհուրդ, տանեն իրենց տուն։ Տեառնընդառաջ տոնը նշելու կարևոր պայման է սուրբ պատարագին մասնակից լինելը։ Սակայն կա խարույկ վառելու մեկ այլ՝ հեթանոսական իմաստ։ Հեթանոս հայերը հավատում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը դարձնում բերրի և ուժեղացնում ու զորացնում արևի ջերմությունը։ Կատարվել են նաև տարբեր տեսակի գուշակություններ, հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը։ Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական ուտեստները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Հավաքվածները պտտվում են խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում է, սկսում են կրակի վրայով թռչել` իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար:

Ժողովրդական ավանդության մեջ տոնը ավելի շատ վերաբերում է ամուսնացած զույգերին։ Նախնիները ունեին մի ավանդույթ, ըստ որի, երբ զույգերը ամուսնանում էին, փեսան իրավունք չուներ տեսնելու հարսի հորը մինչև Տեառնընդառաջը։ Սակայն այս ավանդույթը կրոնական հիմք չունի։ Նորապսակները այդ տոնական օրը գալիս են եկեղեցի, որի բակում մեծ խարույկ է վառվում, և երգվում են հոգևոր երգեր:

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ։

Ժամանակի ընթացքում Տրնդեզի ծեսերը, իհարկե, փոխվել են, բայց այսօր էլ Հայաստանում փետրվարի 14-ին կրակ են վառում ու ցատկում վրայով: Այս տարի ես առաջին անգամ Տրնդեզը նշելու եմ Բուխարեստում՝ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակում։ Եկեղեցին է ժողովրդի համախմբող ուժը։ Այստեղ էլ հայկական համայնքի հայերը հավաքվում են եկեղեցում, միասին ուրախ, երգ ու պարով նշելու Տեառնընդառաջը։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s